Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը․ «Մայր Հայաստանի» անելիքների մասին

 Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը․ «Մայր Հայաստանի» անելիքների մասին
07.06.2025 | 17:15

Շատերը զարմանում կամ վրդովվում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Կուրբան Բայրամ տոնի առիթով շնորհավորել Թուրքիայի նախագահ Էրդողանին և Ադրբեջանին։ Բա ի՞նչ աներ։ Ինքն իր տերերին է շնորհավորել և նրանցից ունի ակնկալիք, այլ ոչ թե հայ ժողովրդից, որի եկեղեցու դեմ թրքահաճո պայքար է սկսել։
Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ պարտական է Էրդողանին։ Առնվազն 2021–ի փետրվարից։
Նա նաև հույս ունի 3–րդ ժամկետի գնալ Էրդողանի ու Ալիևի օգնությամբ, քանզի նրանց առաջարկելու բան ունի, իսկ հայ ժողովրդին՝ չունի։
Նիկոլն Էրդողանին ու Ալիևին առաջարկում է Հայաստանը (Արցախն արդեն հանձնել է)։ Փոխարենն ակնկալում է իշխանության 3–րդ ժամկետի աջակցություն, իսկ եթե դա չստացվի, ապա անձնական անվտանգություն։ Նիկոլը չի ուզում Սահակաշվիլու օրն ընկնել։ Ինքը հույս ունի մնալ վարչապետի աթոռին կամ վատագույն դեպքում դառնալ Տիխանովսկայա։
Նիկոլը սեփական կաշին փրկելու խնդիր ունի։ Ինքը գիտի, թե ինչ է արել, ինչ է բերել հայ ժողովրդի գլխին և օբյեկտիվորեն վախենում է իշխանության կորստից։
Նիկոլը համաձայն կլինի, որ Հայաստանը վերանա, միայն թե ինքը պատասխան չտա։
Ահա այս ամենը պետք է հասկանալ, որպեսզի հստակ պատկերացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների բուն մոտիվացիան։ Ինքը շատ լավ գիտի, որ խաբում է խաղաղության, բարիդրացիության ու տարատեսակ խաչմերուկների թեմաներով, ինչպես որ խաբում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասով ու առավելևս խաբում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռալով։ Բայց ուրիշ ճար չունի։ Պետք է խաբի, որ փրկի իրեն, իր ընտանիքը և թալանածը։ Մնացածի վրա՝ թքած (այդ թվում ու առաջին հերթին իր թիմակից և աջակից կոչվածների վրա)։
Ներքաղաքական պայքարում պետք է այս ամենը շատ լավ հասկանալ, որպեսզի ճիշտ հաշվարկել հակաքայլերը և լավ պատկերացնել հակառակորդների ամբողջական ցանկը։ Էրդողանին ու Ալիևին պետք է բալանսավորել համարժեք գործընկերոջ միջոցով։ Մնացած խոսակցությունները դատարկաբանության ու հիմարության ոլորտից են։
Պետք է երկխոսել հանրության լայն շերտերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» տարբեր հատվածների, պետական ապարատի հետ, քանզի նրանց մոտիվացիան հաստատ տարբերվում է Նիկոլի մոտիվացիայից։ Նրանց արած սրիկայություններն առանց էնտուզիազմի են (բացառությամբ մի 10 հոգու), իսկ դա այս կեղտոտ մթնոլորտում արդեն իսկ հարաբերականորեն դրական երևույթ կարելի է գնահատել։
Էրդողանի ու Ալիևի համար Նիկոլը նվեր է և «ղազ», որին օգտագործելու են մինչև վերջ։ Մեր խնդիրը Հայաստանին ու Նիկոլին տարանջատելն է, Նիկոլին հեռացնելն է։
Ցանկացած պարագայում անհրաժեշտ է առաջնորդվել այն կոդով, որ Հայաստանի հանդեպ մեր սերն ավելի բարձր պետք է լինի, քան Նիկոլի հանդեպ ատելությունը։ Դա նշանակում է, որ Նիկոլին անցնցում հեռացնելու տարբերակի վրա պետք է կենտրոնանալ։ Ցնցումայինը միշտ էլ կա ու կա, բայց դա հեչ ցանկալի չէ։ Մեր անելիքն այս ուղղությամբ է։
Անդրանիկ Թևանյան
Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ